-
28.12.2015|
09:59
Իրաքյան զորքերը մտել են Ռամադիի նախկին կառավարական համալիրի տարածք, որը վերահսկվում էր ԻՊ-ը՝ տեղեկացնում է BBC-ին:
-
28.12.2015|
09:58
Թուրքիան ջանքեր է գործադրում ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն` Անթալիայում Ռուսական մշակույթի միություն այցելության ժամանակ:
-
28.12.2015|
09:57
«Թուրք զինվորականներն աստիճանաբար դուրս են գալիս Բաշիկի մոտ գտնվող Զալիկան ճամբարից»,- Al Sumaria հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Նայնավա շրջանի խորհրդի նախագահի տեղակալ Նուր ադ-Դին Կաբլանը:
-
28.12.2015|
09:56
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վավերացրել է մի օրինագիծ, որով ստանում է «Ազգի առաջնորդի» կոչում և ցմահ ազատվում է քրեական պատասխանատվությունից:
-
28.12.2015|
09:46
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ 2015-ին 1 միլիոն փախստականների հոսքը Եվրոպա «ոչ թե միգրանտների ինքնաբուխ փախուստ էր», այլ «կազմակերպված արշավանք»:
-
27.12.2015|
21:19
Դեկտեմբերի 26-ին ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ անդամները այցելեցին վեցամյա փոքրիկ Արմանին, ով վերջերս խնդրել էր օգնել իրեն գրենական պիտույքների հարցով:
-
27.12.2015|
11:22
Միջսիրիական բանակցությունների նոր փուլը կսկսվի Ժնևում, 2016-ի հունվարի 25-ին՝ տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան:
-
27.12.2015|
11:20
Համաշխարհային բանկը կօգնի բարեկարգել Հայաստանի զբոսաշրջային տեսարժան վայրերը՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
-
27.12.2015|
11:19
2015-ի սկզբից Ռուսաստանից ավելի քիչ զբոսաշրջիկներ են ժամանել Հայաստան՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: 2015-ի առաջին 3 եռամսյակներին ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը պակասել է 9 տոկոսով: Հայաստանում զբոսաշրջության 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:
-
27.12.2015|
11:18
Վրացական լրատվամիջոցները գրում են, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրաժարականից հետո պաշտոնից կհեռանա Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: